Արագածոտնի մարզում ավարտվեց մեր Կենտրոնում մշակված «Դոզիմետրիկ հսկողության սարքերի կիրառում, գազափրկարարական աշխատանքների ընթացքում գազաօդային միջավայրի նմուշառում և վերլուծություն» անվամբ նոր ուսումնական ծրագիրը։ Ուսուցմանը իրենց մասնակցությունն ունեցան Ապարան քաղաքի վեց փրկարարներ:

Ծրագրի հիմնական նպատակն է անհատական գազավերլուծիչների, դոզիմետրական սարքերի կիրառման հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև գազափրկարարական աշխատանքների ժամանակ շնչառական օրգանների և մարմնի անհատական պաշտպանության միջոցների կիրառումը։

Այս ծրագրի կարևորությունը հայ փրկարարների պատրաստման համար կայանում է նրանում, որ հանրապետության տարածքում կա գործող ԱԷԿ, ինչպես նաև բազմաթիվ ձեռնարկություններ, որտեղ օգտագործվում են քիմիապես վտանգավոր նյութեր, ինչպիսիք են օրինակ քլորը կամ ամոնիակը: