Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ «Սպիտակի դասերը. հիշողություն, փորձ, պատրաստվածություն» խորագրով կլոր սեղան միջոցառում, որը նվիրված էր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցին և դրա երկարաժամկետ հետևանքներին։

Մասնակիցները քննարկեցին ոչ միայն 1988 թվականի ողբերգության պատմական կողմերը, այլև բարձր սեյսմիկ ակտիվություն ունեցող երկրում պատրաստվածության մշակույթի զարգացման ժամանակակից մոտեցումները։

Իր ուղերձում ՌՀՄԱԿ տնօրեն Արմեն Օհանյանն ընդգծեց, որ Սպիտակը փրկարարների համար շարունակում է մնալ առանցքային մասնագիտական ուղենիշ, որը պահանջում է գիտելիքների շարունակական թարմացում և արձագանքման համակարգերի կատարելագործում: “Մենք պարտավոր ենք հաշվի առնել այն փորձը, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք նման ավերիչ հետևանքների չհանգեցնեն”, նշեց նա: