Մեր կենտրոնի տնօրեն Արմեն Օհանյանը և փոխտնօրեն Կարեն Աբրահամյանը մասնակցեցին «Կենսաապահովման օբյեկտների և համակարգերի գործունեության կայունության ապահովման հիմնախնդիրները» միջազգային գիտագործնական կոնֆերանսին, որի կազմակերպել էր Ռուսաստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիան:

Հանդես գալով ողջույնի խոսքով Արմեն Օհանյանն ընդգծեց, որ միջոցառման շրջանակներում փորձի և գիտելիքների փոխանակումը կնպաստի մասնագետների մասնագիտական իրավասության բարձրացմանը և կօգնի մշակել գործնական առաջարկություններ, կառավարման մարմինների և կազմակերպությունների համար, արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության ոլորտում: