ՌՀՄԱԿ-ը Երևանի Մոսկվայի տան հետ համագործակցության շրջանակներում ներկայացրեց «Պատմությունը հանուն կյանքի» լուսանկարչական ցուցահանդես, որը պատրաստվել է Ռուսաստանի ԱԻՆ և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ համատեղ։

Ցուցահանդեսը նվիրված է ռուսական փրկարարական կորպուսի կազմավորման 35-ամյակին, որի հիման վրա հետագայում ստեղծվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարությունը:

Ավելի քան 80 լուսանկարներում պատկերված են եզակի փրկարարական գործողություններ, ռուս փրկարարների հերոսական և անձնուրաց աշխատանքը, բնական աղետների հետևանքների վերացման, մարդկային կյանքեր փրկելու և արտերկրում մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում:

Ցուցահանդեսը կարելի է դիտել մինչև դեկտեմբերի 8-ը։ Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:

Фото: пресс-служба Дома Москвы в Ереване