Մեր Կենտրոնի հայկական մասում տեղի ունեցավ ղեկավարության փոփոխություն։ Պավել Սերգեյի Գյոզալյանի փոխարեն, ով ՌՀՄԱԿ հիմնադրման օրվանից զբաղեցնում էր տնօրենի /համատնօրենի պաշտոնը, նշանակվեց Արմեն Գեղամի Օհանյանը։

Մինչև ՌՀՄԱԿ գալը, պարոն Օհանյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում և Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության Նախարարության ռազմաարդյունաբերական կոմիտեում։

ՌՀՄԱԿ փոխտնօրենի պաշտոնում է նշանակվել Կարեն Գուրգենի Աբրահամյանը, ով նախկինում երկար ժամանակ աշխատել է Հայաստանի ՆԳՆ համակարգում։

ՌՀՄԱԿ կոլեկտիվը շնորհակալություն է հայտնում Պավել Սերգեյի Գյոզալյանին, երկարամյա աշխատանքի և մարդասիրական արձագանքման համակարգի զարգացման և արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: