ՌՀՄԱԿ-ը ՀՀ Սյունիքի մարզի փրկարարների համար անցկացրեց դասընթաց

ՌՀՄԱԿ հրահանգիչները Սյունիքի մարզի փրկարարների համար անցկացրին ««Լեռնային և անտառային տարածքներում որոնողափրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով արտագնա դասընթաց: Ուսուցումը անցել է Գորիս քաղաքում, որին մասնակցել են տեղի փրկարարական ստորաբաժանման 12 աշխատակից:
Դասընթացի ընթացքում ունկնդիրները մշակել են պարանային սարքավորումների հետ աշխատելու գործնական հմտություններ, ուսումնասիրել են հիմնական փրկարարական հանգույցները, առաջին օգնության ցուցաբերման, լեռնային տեղանքում ռադիոկապի կազմակերպման և ազդանշանների մատուցման հարցերը:
Դասընթացի գործնական մասը ներառել է լեռնային գետերի ու կիրճերի վրայով անցումների կազմակերպման, ինչպես նաև բարդ ռելիեֆի պայմաններում տուժածների տեղափոխման գործողությունների մշակումը:
Նմանատիպ արտագնա դասընթացների անցկացումը թույլ է տալիս բարձրացնել Հայաստանի հեռավոր շրջանների փրկարարների պատրաստվածության մակարդակը և կատարելագործել լեռնաանտառային տեղանքում արտակարգ իրավիճակներին արձագանքելու հմտությունները: