Այս շաբաթ ՌՀՄԱԿ մասնագետները անցկացրին ինտերակտիվ դասախոսություններ «Ռուսական կենտրոն» բազայի վրա հիմնված «Մեր ապագան» կրթա-մշակութային ֆոնդի դպրոցականների համար: Դասընթացներն անց են կացվել Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում:

Կենտրոնի հրահանգիչները դպրոցականներին պատմեցին լեռնային արշավիներին նախապատրաստվելու և անհրաժեշտ սարքավորումների ընտրության կանոնների, տարածքում կողմնորոշվելու մեթոդների և առաջին բուժօգնության հիմունքների մասին։ Բացի այդ, երեխաները իմացան կենցաղային հրդեհների առաջացման պատճառների և այն գործողությունների մասին, որոնք առաջին հերթին պետք է ձեռնարկվեն հրդեհի հայտնաբերման դեպքում:

Մեր Կենտրոնը պարբերաբար բաց դասեր է անցկացնում տարբեր տարիքի դպրոցականների համար և նախատեսում է ընդլայնել իր կրթական գործունեությունը Հայաստանի մյուս մարզերում: