Հայաստանի ՆԳՆ փրկարարներն անցան որակավորման բարձրացում պոլիգրաֆի հետ տարվող աշխատանքներում

Սանկտ Պետերբուրգի Համալսարանի բազայի հիմքի վրա Ռուսաստանի ԱԻՆ ՊՀԾ-ն ավարտեց Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետների « Համակարգչայաին պոլիգրաֆի օգտագործումը «ՔՐԻՍ» (ստի դետեկտոր) ներդնելու նպատակով հոգեբանների ուսուցման և որակավորման բարձրացման» ծրագիրը։
Դասընթացն իր մեջ ներառում էր մեծ թվով գործնական պարապմունքներ: Հայ մասնագետները հնարավորություն ստացան ուսումնասիրել հարցերի և թեսթերի տեսակները պոլիգրաֆիկ ստուգման ժամանակ, ռուսական արտադրության ՔՐԻՍ պոլիգրաֆի օգտագործմամբ գործիքային հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ անցկացնելու ժամանակ ձեռք բերեցին նոր գործնական հմտություններ և ծանոթացան պոլիգրաֆին հակազդելու մեթոդներին:
Սա պոլիգրաֆների հետ աշխատանքի որակավորման բարձրացման երրորդ ծրագիրն է, նախորդ երկուսը անցկացվել են Երևանում, ՌՀՄԱԿ բազայի հենքի վրա: Ըստ դասընթացի արդյունքների հանձնվեցին որակավորման բարձրացման վկայականներ: