Փետրվարի 27-ին ՌՀՄԱԿ- ում անցկացվեց Բաց դռների օր, նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան։

Դեռ առավոտից Կենտրոնի անձնակազմը ուրախությամբ սկսեց ընդունել հյուրերին։ Առաջինը՝ «Սահմանապահի պատանի ընկեր» հասարակական-հայրենասիրական շարժման դպրոցականներն էին։ Մեր հրահանգիչները երեխաներին ծանոթացրին ձնահյուսի մեջ ընկած մարդկանց գտնելու և փրկելու հիմունքներին:

Միաժամանակ Հայաստանի լեռնագնացության միության մեր ընկերները օգտագործելով ուսումնա-վարժական համալիրի ուսումնական սարքերը վարժվում էին փրկարարական աշխատանքների կազմակերպումը լեռներում վարժություններում։

Օրվա երկրորդ կեսին մեզ հյուրնկալեցին «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ընկերները, դպրոցների ղեկավարներ, գործընկերային տարբեր հարթակների, կազմակերպությունների և համալսարանների ներկայացուցիչներ, Հայաստանում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչը, Երևանի Մոսկվայի տան, Ռուսական գրքի տան տնօրենները, Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդի ներկայացուցիչը, Հայաստանի արդարադատության ակադեմիայի ռեկտորը և այլոք։

Այցելուների համար կազմակերպվել էր ծրագիր, որի ընթացքում ցուցադրվեցին Կենտրոնի հնարավորությունները և հատուկ սարքավորումներ, որոնք կիրառվում են ինչպես փրկարարների ուսուցման, այնպես էլ որոնողա-փրկարարական աշխատանքներում:

Հյուրերը կրակմարիչի օգնությամբ վարժվեցին մարել բաց կրակը և իմացան, թե ինչու չի կարելի վառվող ձեթով թավան մարել ջրով , փորձեցին իրենց ուժերը ժայռամագլցման նմանակիչի (սիմուլյատորի) վրա, ինչպես նաև հատուկ սարքավորման օգնությամբ նրանց իջեցրին շենքի վերին հարկից։

Հյուրերը ավանդաբար հատուկ ուշադրություն դարձրին անօդաչու թռչող սարքերին, ծանոթացան դրանց հնարավորություններին, կիրառման ոլորտներին և տեխնիկական բնութագրերին, ինչպես նաև վարժվեցին կառավարել անօդաչու թռչող սարքերը նմանակիչի (սիմուլյատորի) վրա։