ՌՀՄԱԿ-ը կազմակերպեց հայ փրկարար-ջրասուզակների ուսուցանումը Ռուսաստանում

Փետրվարի 17-ից 28-ը ՀՀ ՆԳՆ հինգ փրկարարներ ՌՀՄԱԿ -ի աջակցությամբ անցան որակավորման բարձրացման դասընթացներ՝ «Ջրասուզակային պատրաստություն» թեմայով: Դասընթացն անցկացվեց Ռուսաստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության Ակադեմիայի բազայում։
Դասընթացի ծրագիրն ուղղված էր ջրասուզակային գործում գիտելիքների և հմտությունների խորացմանը, այդ թվում ՝ ջրասուզակային հիվանդությունների դասակարգման հիմունքներին, առաջին օգնության կանոններին, ջրասուզակի մարմնի վրա սուզվելու խորության ազդեցության առանձնահատկություններին, ինչպես նաև հատուկ սարքավորումների և հանդերձանքի օգտագործմանը:
Գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցները իրենց հմտությունները մշակեցին սուզվելու, փնտրելու խորտակված առարկաներ և դրանք ջրի մակերևույթ բարձրացնելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու և ջրի տակ տարբեր պայմաններում աշխատանքների կազմակերպմանը: Ուսուցման ավարտից հետո ակադեմիայի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պանչենկովը հայ փրկարարներին հանձնեց որակավորման բարձրացման վկայականներ: