ՌՀՄԱԿ ներկայացուցիչը մասնակցեց Քաղաքացիական պաշտպանության Միջազգային օրվան նվիրված XXXV «Կանխարգելում. Փրկություն, Օգնություն» Միջազգային գիտա-գործնական համաժողովին։ Գիտաժողովի կազմակերպիչն էր Ռուսաստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության Ակադեմիան:

Միջոցառման ընթացքում քննարկվեցին տարբեր բնույթի արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության ապահովմանը առնչվող հարցերի լայն շրջանակ: Մեր հրահանգիչը մասնակցեց ԱԻ կանխարգելման և վերացման միասնական պետական համակարգի և ՔՊ ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված բաժնի աշխատանքներին:

Մասնակցությունը նման միջոցառումներին թույլ է տալիս Կենտրոնի աշխատանքումներում ներդնել քաղաքացիական պաշտպանության արդիական խնդիրների լուծման ժամանակակից գիտելիքներն ու մեթոդները և հաշվի առնել դրանք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հետ փոխգործակցության շրջանակներում: