Փետրվարի 24-ից 28-ը Երևանում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցների համար անցկացվեց «Առաջին բուժօգնությունը պաթոլոգիական պայմաններում» որակավորման բարձրացման դասընթաց։ Միջոցառումը կազմակերպվել էր ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության Ակադեմիայի և ՌՀՄԱԿ միջև կնքված համաձայնագրի շրջանակներում, ուսուցումն իրականացրեցին Ռուսաստանից ժամանած դասախոսները:

Դասընթացի ծրագիրը ներառում էր ինչպես տեսական պարապմունքներ, այնպես էլ գործնական հմտությունների մշակում՝ առատ արյունահոսությունը դադարեցնելու, շնչուղիների անցանելիության ապահովելու, շնչառական անբավարարության, տրավմատիկ շոկի և տուժածներին խոցման օջախից տարհանելու դեպքում:

Անցկացված դասընթացը կարևոր քայլ հանդիսացավ Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայությունների մասնագետների միջև երկկողմ համագործակցության ամրապնդման գործում, ինչպես նաև նպաստեց մարդասիրական արձագանքման ոլորտում կադրերի պատրաստման մակարդակի բարձրացմանը: