Մարտի 11-ին Արագած լեռան վրա ձնահյուսի տակ է հայտնվել 9 հոգանոց խումբ։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության և Հանրապետության ալպինիզմի Ֆեդերացիայի կողմից կազմակերպված որոնողա-փրկարարական աշխատանքներին իր մասնակցությունն է ունեցել նաև ՌՀՄԱԿ մասնագիտական պատրաստության հրահանգիչը: Բացի այդ, Կենտրոնը հայ փրկարարներին է տրամադրել 9 ձնահյուսի սարքավորումների հավաքածու (ձնահյուսի տվիչներ, ալպինիստական ձողեր (շուպ) և հատուկ բահեր):

Փրկարարական գործողության արդյունքում ուղղաթիռով տարհանվել են տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած 8 տուժածներ: Հայտնաբերվել է վերելքին մասնակած, ավելի վաղ անհայտ կորած հայտարարված մեկ մասնակցի մարմնի գտնվելու վայրը:

ՌՀՄԱԿ-ը զգուշացնում է, որ եղանակի տաքացման և ձյան հալման հետևանքով Հայաստանի լեռներում պահպանվում է ձնահոսքի բարձր վտանգը: