Կենտրոնում ավարտվեց աշխատանքներ ըփլատակներում դասընթացը
17 Մարտի 2025

Մարտի 10-ից 14-ը ՀՀ ՆԳՆ 11 փրկարար անցան վերապատրաստում «Որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացումը փլատակներում» ծրագրով:
Դասընթացի տեսական մասում փրկարարներն ուսումնասիրեցին ռուսական արտադրության հիդրավլիկ, հիդրոդինամիկ և օդաճնշման փրկարարական սարքավորումների տեխնիկական բնութագրերը: Բացի այդ, նրանք ծանոթացան փլատակների դասակարգմանը ըստ INSARAG-ի։
Դասընթացի գործնական մասը ներառում էր տուժածներին արգելափակումից ազատելու, երկաթբետոնե կոնստրուկցիաներում անցումներ բացելու և նեղ տարածության պայմաններում խոչընդոտների հաղթահարման առաջադրանքներ։
Ամփոփիչ որակավորումից հետո հրշեջները ստացան դասընթացը հաջողությամբ անցնելու հավաստագրեր: