Մեր Կենտրոնի տնօրինության ռուսական մասում տեղի է ունեցել ղեկավարության փոփոխություն ։ Յուրի Վլադիմիրովիչ Պոլիշչուկի փոխարեն, ով կազմակերպության հիմնադրումից ի վեր զբաղեցրել է ՌՀՄԱԿ տնօրենի/համատտնօրենի պաշտոնը, նշանակվել է Ալեքսեյ Եվգենիևիչ Բուտիրսկինը։

Ներքին ծառայության գնդապետ Ալեքսեյ Բուտիրսկին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատում է 2012 թվականից։ Մինչ ՌՀՄԱԿ տնօրենի/համատնօրենի պաշտոնում նշանակվելը աշխատել է Ռուսաստանի ԱԻՆ ՊՀԾ ակադեմիայի զարգացման ինստիտուտի ղեկավարի պաշտոնում։

Յուրի Պոլեշչուկը հեռանում է ՌՀՄԱԿ -ից ՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ։ Կենտրոնի անձնակազմը շնորհակալություն է հայտնում Յուրի Վլադիմիրովիչին մասնագիտական և արդյունավետ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում: