Օգոստոսի 5-ից 9-ը Կենտրոնի հրահանգիչները Արմավիր քաղաքում Հայկական Կարմիր Խաչի ընկերության կամավորների հետ (ՀԿԽԸ) անցկացրին վերապատրաստման դասընթացներ «Փրկարարական աշխատանքների իրականացումը ՃՏՊ-ների ժամանակ» ծրագրով։

Դասընթացներում ՀԿԽԸ աշխատակիցներն ուսումնասիրեցին ավտոմեքենաների կառուցվածքն ու կառուցվածքային առանձնահատկությունները, ներառյալ ժամանակակից հիբրիդային տրանսպորտային միջոցները, ինչպես նաև հիդրավլիկ և պնևմատիկ գործիքների կիրառմամբ մեքենաներից տուժածների ազատման և դուրս բերման տարբեր մեթոդներ:

Դասընթացների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման տեխնոլոգիաներին և ՃՏՊ-ից տուժածներին որակյալ առաջին օգնություն ցուցաբերելու ալգորիթմներին:

Ավարտին փրկարարները ստացան դասընթացը հաջողությամբ անցնելու անվանական հավաստագրեր: