ՌՀՄԱԿ-ի բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի մոդուլներ (մաս 3)

«Գորոդոկ» ուսումնա-մարզական մոդուլը, որը հանդիսանում է ՌՀՄԱԿ բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի մի մասը, օգտագործվում է արտակարգ իրավիճակներում փրկարարական սարքավորումների և պարագաների հետ աշխատքներում վերապատրաստման համար:
“Գորոդոկ” մոդուլում փրկարարները կարող են զարգացնել երկաթբետոնե կոնստրուկցիաների բարձրացման, տեղափոխման, կայունացման և ամրացման հմտություններ, զարգացնել մետաղական կոնստրուկցիաներ, այդ թվում՝ պրկված և ոլորման ուժերի ազդեցության տակ գտնվող մետաղական կառույցները կտրելու հմտություններ, ինչպես նաև անցկացնել տարբեր մեխանիզմներից վերջույթների ազատման համար նախատեցված դասընթացներ:
Մոդուլը ներգրավված է “Փլատակներում, ավերված շենքերում և շինություններում որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացում” և “Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացում ՃՏՊ-ի ժամանակ” ծրագրերում: ՌՀՄԱԿ -ը հրավիրում է կազմակերպությունների Հայաստանից և այլ երկրներից, ովքեր հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական վերապատրաստմամբ։