Հայկական Կարմիր Խաչ ընկերության (ՀԿԽԸ) ղեկավարությունը այցելեց ՌՀՄԱԿ, ծանոթացան Կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածությանը և բազմաֆունկցիոնալ ուսումնական մարզահամալիրի հնարավորություններին, որտեղ մարդասիրական կազմակերպության մի խումբ կամավորներ ավարտում էին իրենց պարապմունքները։

Այցի ընթացքում ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում ՌՀՄԱԿ և ՀԿԽԸ պայմանավորվեցին համատեղ աշխատել արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման արդյունավետ համակարգի ստեղծման ուղղությամբ:

Համաձայնագիրը, ի թիվս այլ բաների, նախատեսում է համատեղ աշխատանք Կենտրոնի և ՀԿԽԸ -ն գործունեության առանձնահատկությունները հաշվի առնող ուսումնական ծրագրերի մշակման և ստեղծման ուղղությամբ, ինչպես նաև դասընթացների, սեմինարների և աշխատանքային հանդիպումների անցկացում: