Երևանում տեղի ունեցան Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հիմնադրման 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ: Միջոցառումներին մասնակցում էին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը, Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Սերգեևիչ Բուտկոն, ՀՀ ՆԳՆ Փրկարարական ծառայության պետ Կամո Կոլյայի Ցուցուլյանը, Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Ռոման Պետրովիչ Լապինը, ՌԴ ԱԻՆ ինստիտուտների և ակադեմիաների ղեկավարներ, տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

            Մայիսի 19-ին տեղի ունեցավ “Համագործակցություն հանուն փրկության” միջազգային գիտա-գործնական համաժողովը, որը  համատեղում էր փորձագետների ելույթները ժամանակակից քաղաքացիական պաշտպանության և ԱԻ արձագանքման խնդիրների ամենատարբեր շերտերի վերաբերյալ: Ռուսաստանի ԱԻ Նախարար Ա.Վ. Կուրենկովի ողջույնի խոսքը գիտաժողովի մասնակիցներին համար ընթերցեց Վ. Ս. Բուտկոն։

            “Ժամանակակից մարտահրավերները մեր պետությունների փրկարար ծառայություններից պահանջում են համակարգված և սահուն գործողություններ։  Մարդասիրական կենտրոնների ներուժի օգտագործումը և քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գիտական ինստիտուտների հնարավորությունների ներգրավումը, անկասկած, կարագացնեն այդ գործընթացները”, — նշված էր Ռուսաստանի ԱԻ ղեկավարը ողջույնի խոսքում:

Նույն օրը տեղի  ունեցավ երկկողմ հանդիպում ՌԴ ԱԻՆ ղեկավարի տեղակալ Վ.Ս. Բուտկոյի և Հայաստանում ՌԴ դեսպան Ս. Պ. Կոպիրկինի միջև, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի զարգացման հեռանկարների և քաղաքացիական պաշտպանության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ:

            Բացի այդ, բարձրաստիճան հյուրերը մասնակցեցին ՌՀՄԱԿ Խորհրդի նիստին, որտեղ Կենտրոնի տնօրեն Ա.Ե. Բուտիրսկին ներկայացրեց հաշվետվություն կազմակերպության 10 տարվա աշխատանքային գործունեության վերաբերյալ, ինչպես նաև խոսեց ապագա աշխատանքների հեռանկարային ուղղությունների մասին:

            Նույն օրը Ռուսաստանի և Հայաստանի պատվիրակությունների ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին.

            Մայիսի 20-ին Երևանի Հաղթանակ զբոսայգում Հավերժական կրակի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակ դնելու հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի պատվին: Այնուհետև պատվիրակությունները ժամանեցին ՌՀՄԱԿ բազա, որտեղ անցկացվեցին միջազգային վարժանքներ, որոնց հիմնական նպատակն էր մասնակիցներին ցույց տալ Կենտրոնի հնարավորությունները՝ արտացոլելով դրա գործունեության հիմնական ոլորտները ինչպիսիք են՝ մարդասիրական օգնության առաքումների կազմակերպումը, կրթական գործունեությունը և Հայաստանի  և այլ երկրների տարածքներում ԱԻ արձագանքելու պատրաստականությունը:

            Կենտրոնի տարածքում կազմակերպվել էին ռուսական արտադրության տեխնիկայի և հրշեջ-փրկարարական սարքավորումների ժամանակակից նմուշների ցուցահանդես, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ 35-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես, որը գերատեսչությունը  կնշի այս տարի:

            «Նախ ևառաջ, ռուսական պատվիրակության անունից ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալություն հայտնել Հայաստանի Ներքին գործերի նախարարության ղեկավարությանը և Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարությանը ջերմ և սրտանց ընդունելության համար։ Մենք անկեղծորեն ուրախ ենք մասնակցել Կենտրոնի հիմնադրման 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որն իր գոյության ընթացքում անցել է երկար ճանապարհ և վերածվել է լիարժեք միջազգային կառույցի, և որը աջակցություն և օգնություն է ցուցաբերում արտակարգ իրավիճակներում արձագանքման գործում, ինչպես Հարավային Կովկասի այնպես էլ Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում։

«Ես ցանկանում եմ մաղթել ՌՀՄԱԿ չսահմանափակվել  ձեռք բերված հաջողություններով,  շարունակել  զարգացումը և նպաստել Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը», — նշել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի տեղակալ Վ.Ս. Բուտկոն։

«Շնորհիվ մի շարք ոլորտներում ակտիվ աշխատանքի ընթացքում 10 տարվա կուտակված փորձի, ինչպես նաև հզոր նյութատեխնիկական բազայի՝ Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն այսօր լիարժեք միջազգային կառույց է, որի ղեկավարությունն ու անձնակազմը պատրաստ են լուծել ամենահավակնոտ խնդիրներ», — նշեց ՌՀՄԱԿ տնօրեն Ալեքսեյ Եվգենիևիչ Բուտիրսկին։

            “Մենք շատ ուրախ ենք, որ մեր տոնին այսքան մեծ թվով հյուրեր են եկել։  Մենք միշտ պատրաստ ենք ցույց տալ մեր հնարավորությունները և կաշխատենք ոչ միայն չնվազեցնել մեր նախանշած նշաձողը, այլև ապագայում շարունակել կատարելագործել մեր հմտությունները”, — հավելեց ՌՀՄԱԿ համատնօրեն Պավել Սերգեյի Գյոզալյանը ։