Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ավարտվեց «Արդյունաբերական օբյեկտներում պարանային տեխնոլոգիաների կիրառումը» խորագրով վարժական ծրագիրը, որին մասնակցում էին քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության մասնակից անդամ-երկրների պատվիրակներ Ալժիրից, Բահրեյնից, Բելառուսից, Եգիպտոսից, Հորդանանից, Ղազախստանից, Կիպրոսից, Ղրղզստանից, Լիբանանից, Մալայզիայից, Սերբիայից և Սաուդյան Արաբիայից:

Երկու շաբաթվա ընթացքում 12 փրկարարներ ՌՀՄԱԿ-ի հրահանգիչների գլխավորությամբ, հաջողությամբ անցան ծրագրի ինչպես տեսական, այնպես էլ գործնական փուլը, որն առաջին հերթին ուղղված է բարձրահարկ արդյունաբերական օբյեկտներում կատարվող աշխատնքներին, անհրաժեշտ սարքավորումների բացակայության պայմաններում,բայց առանց արդյունավետության կորստի և անվտանգության բոլոր կանոններրի պահպանմամբ: Նրանք կիսվեցին նաև իրենց սեփական գործնական փորձով և պատմեցին իրենց երկրներում պարանային տեխնոլոգիաների կիրառմամբ փրկարարական գործողություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին:

Դասընթացի բոլոր մասնակիցները իրենց մասնակցությունն ունեցան նաև միջազգային ցուցադրական վարժանքներում, որոնք անցկացվեցին ի պատիվ Կենտրոնի հիմնադրման 10-ամյակին: Դասընթացի ավարտին արտասահմանցի փրկարարներն անցան տեսական թեստավորում և հանձնեցին թիմային գործնական քննություն ՌՀՄԱԿ ուսումնական բազմաֆունկցիոնալ վարժական համալիրում, որից հետո նրանց հանձնվեցին ծրագրիրը հաջող անցնելու վերաբերյալ անվանական հավաստագրեր: