ՌՀՄԱԿ-ը և Ռուս-Սերբական մարդասիրական կենտրոնը պայմանավորվել են համագործակցության մասին
27 Մայիսի 2025

Մեր Կենտրոնը Սերբիայի իր գործընկերների հետ կնքել է համագործակցության և հարաբերությունների զարգացման մասին պայմանագիր ։ Փաստաթուղթը ստորագրվել է Երևանում՝ ՌՀՄԱԿ-ի հիմնադրման 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ։ Փաստաթղթերի տակ իրենց ստորագրությունն են դրել երկու կազմակերպությունների տնօրենները և համատնօրենները։
ՌՀՄԱԿ-ը և ՌՍՄԿ պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը փրկարարների ուսուցման ծրագրերի համատեղ մշակման, համատեղ թրեյնինգների, սեմինարների և աշխատանքային հանդիպումների, ինչպես նաև ուսումնական հավաքների և մարդասիրական գործողությունների անցկացման հարցերի վերաբերյալ փորձի փոխանակման ոլորտներում։
ՌՍՄԿ պատվիրակության առաջին այցը Հայաստան սպասվում է արդեն այս տարվա հուլիսին: