ՌՀՄԱԿ-ում ավարտվեցին սակրավորների դասընթացները
28 Մայիսի 2025

Մայիսի 12-ից 23-ը Կենտրոնում անցկացվեց Մարդասիրական ականազերծման մասնագետների վերապատրաստում» ծրագիրը, որին մասնակցում էին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 10 ծառայողներ: Ուսուցումն իրականացնում էին Ռուսաստանի ԱԻՆ ՊՀԾ Սանկտ- Պետերբուրգի համալսարանի դասախոսները:
Ծրագրի տեսական մասի ընթացքում փրկարարները ուսումնասիրեցին ականազերծման հիմունքները, տարբեր տեսակի զինամթերքներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր, պայթեցման գործողությունների անվտանգության կանոնները, ինչպես նաև աշխատանքների կազմակերպման և կատարման կարգը։
Մարզումների գործնական մասը անցկացվեց մասնագիտացված վարժարանում՝ վարժական զինամթերքի օգտագործմամբ։ Դասընթացից հետո ուսանողները ստացան ծրագրիրը հաջող ավարտելու վերաբերյալ վկայականներ։