ՀՀՆԳՆ կինոլոգները ՌՀՄԱԿ-ում ավարտեցին ուսուցման դասընթացները

ՌԱՄԱԿ-ում ավարտվեցին Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության կինոլոգիական հաշվարկների ուսուցանումը «Որոնումներ փլատակներում, այդ թվում ՝ տուժածների եւ խեղդվածների մարմինների» որակավորման բարձրացման ծրագրով, որն անցկացրեցին “Ռուսաստանի փրկարարների միության”Ստավրոպոլի տարածաշրջանային բաժանմունքի դասախոսները:
3 շաբաթվա ընթացքում հայ կինոլոգները ծանոթացան հատուկ վարժեցված շների օգնությամբ որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպման և վարման մարտավարությունը, ինչպես նաև կատարելագործեցին իրենց վարժեցման գործնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են տուժածներին արդյունավետ որոնման համար։
Դասընթացը վարողների հիմնական ուշադրությունն ուղղված էր որոնողական գործողության ընթացքում կինոլոգի հետ շան փոխգործակցությանը, ինչպես նաև ծառայողական շան ազդանշանային վարքի որակի մշակման աշխտանքներին։ Ձեռք բերված գործնական փորձը հնարավորություն կտա հայ փրկարարներին առավել արդյունավետ իրականացնել որոնողական աշխատանքները: