ՀՀ ՆԳՆ Փրկարարական ծառայության Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղի ունեցան մեր Կենտրոնի կողմից կազմակերպված դաընթացներ «911 (112) փրկարարական ծառայության անձնակազմի մասնագիտական վերապատրաստում, գործողությունների ալգորիթմներ»,» ծրագրի շրջանակնակներում: Վերապատրաստումը անցկացրին «Ռուսաստանի ԱԻՆ ՊՀԾ Սիբիրի հրշեջ-փրկարարական ակադեմիայի» դասախոսները:

Ուսուցման ընթացքում հայ փրկարարներն ուսումնասիրեցին արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում գործողությունների ալգորիթմները, ներառյալ՝ ծառայությանը դիմելու դեպքում, ՃՏՊ-ների, հրդեհների, տեխնածին վթարների, բնական աղետների դեպքերում արձագանքումը, ինչպես նաև յուրացրեցին ինքնաշխատ համակարգերի հետ աշխատելու և շտապ հոգեբանական օգնություն ցուցաբերելու մեթոդներին: Հատուկ ուշադրություն դարձվեց զբոսաշրջային խմբերի հետ փոխգործակցությանը և տեղորոշման տեխնոլոգիաների օգտագործմանը։

Ուսուցման արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու գործնական փորձը մեծածավալ մարտահրավերների պայմաններում կնպաստեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության արձագանքման օպերատիվության և բնակչության անվտանգության բարձրացմանը: