Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության անդամ- երկրների պատվիրակները Ալժիրից, Բահրեյնից, Բելառուսից, Եգիպտոսից, Հորդանանից, Ղազախստանից, Կիպրոսից, Ղրղզստանից, Լիբանանից, Մալայզիայից, Սաուդյան Արաբիայից և Սերբիայից ժամանեցին մեր Կենտրոնի բազա ՝ մասնակցելու “Պարանային տեխնոլոգիաները արդյունաբերական օբյեկտներում” խորագրով վերապատրաստման ծրագրին:

Մոտակա երկու շաբաթվա ընթացքում 12 փրկարարներ Կենտրոնի հրահանգիչների ղեկավարությամբ կանցնեն ծրագրի ինչպես տեսական, այնպես էլ գործնական փուլերը, որոնք ուղղված կլինեն պակասող սարքավորումների դեպքերում բարձրահարկ օբյեկտներում աշխատելուն, բայց առանց արդյունավետության կորստի և միաժամանակ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները:

Նրանք կմասնակցեն նաև մայիսի 19-20-ը Երևանում կայանալիք ՌՀՄԱԿ 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին և վարժանքներին: