Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մասնակցում է Մոսկվայում անցկացվող անվտանգության ապահովման միջոցների «Անվտանգության համալիր ապահովում 2024» միջազգային սալոնի աշխատանքներին։

Ցուցահանդեսին մեր Կենտրոնը ներկայացրեց տեղեկատվական վահանակ գործունեության ուղղությունների և հեռանկարային զարգացման վերաբերյալ, ինչը գրավեց Ռուսաստանի ԱԻՆ, Քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության և այլ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների  ուշադրությունը:

Նման միջացառումը հիանալի հնարավորություն է կիսվելու կրթական գործունեության, մարդասիրական արձագանքման, ինչպես նաև ցուցադրելու համար մեր Կենտրոնի զարգացումները  ու ձեռքբերումները ։ Ցուցահանդեսի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ շփումներ մասնագիտացված փրկարարական կազմակերպությունների հետ, ինչը  կծառայի մարդասիրական հարցերի ոլորտում մեր գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը։