,,Համապարփակ անվտանգություն 2024,, 15-րդ միջազգային սրահի շրջանակներում մեր Կենտրոնի մասնագետը մասնակցել է “Հրշեջների և փրկարարների մասնագիտական պատրաստվածության արդի հիմնախնդիրները” միջազգային գիտա-գործնական համաժողովի աշխատանքներին: Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր հրշեջ ծառայության ներկայացուցչի և ՊՀԾ վարչության ներկայացուցչի հետ մեր աշխատակիցը հանդես է եկել որպես համաժողովի մոդերատոր։ Նա նաև կարդացել է զեկույց «Գազածխապաշտպանության աշխատակիցների ուսուցանումը արդի պայմաններում։ ՈՒսումնական գործընթացի մաս կազմող շրջանակներում բաց կրակի պայմաններում մարզումների կազմակերպում և անցկացում»։

Համաժողովի ընթացքում փորձագետներն ու մասնակիցները փոխանակվեցին իրենց փորձով և լավագույն պրակտիկայով: Զեկույցների արդյունքների հիման վրա կատարվել են մի շարք առաջարկություններ փրկարարների և հրշեջների մասնագիտական պատրաստվածության համակարգը բարելավելու համար։