Գրան-պրի հրշեջների և փրկարարների մասնագիտական պատրաստվածության համար
1 Հունիսի 2024

Մայիսի 30-ից 31-ը գործնական պարապմունքների պոլիգոնում “Համալիր անվտանգություն 2024” XV -րդ Միջազգային հոբելյանական ցուցասրահի շրջանակներում անցկացվեց հրշեջների և փրկարարների մասնագիտական հմտությունների 1-ին Միջազգային գրան պրին:
Լավագույններից լավագույնի կոչման համար պայքարում էին Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Բելառուսի, Ղազախստանի, Կամերունի, Մոնղոլիայի և Ռուսաստանի ուժեղագույն թիմերը:
Դատավորների գլխավոր կոլեգիայի աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել ՌՀՄԱԿ-ի աշխատակիցը։
Համառ պայքարում առաջին տեղը գրավեց Ռուսաստանի հավաքականը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Սերբիայի և Բելառուսի հավաքականները։