Հարավկովկասյան երկաթուղու Գլխավոր տնօրենր այցելեց ՌՀՄԱԿ
28 Նոյեմբերի 2024

Հարավկովկասյան երկաթուղու ղեկավար Ալեքսեյ Մելնիկովը այցելեց Կենտրոն։ Այցի ընթացքում նա ծանոթացավ ՌՀՄԱԿ բազմաֆունկցիոնալ ուսումնական մարզահամալիրի նյութատեխնիկական բազային ու հնարավորություններին, ինչպես նաև բանակցություններ վարեց ՌՀՄԱԿ տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկու հետ։
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ՌՀՄԱԿ և ՀԿԵ միջև մասնագետների պատրաստման ոլորտում համագործակցության մասին, կրթական ծրագրերի և դասընթացների անցկացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների վերացման ուղղությամբ վթարա-փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների համատեղ իրականացման վերաբերյալ: