ՌՀՄԱԿ-ը երեխաների համար անցկացրեց անվտանգության ինտերակտիվ դասախոսություններ
26 Նոյեմբերի 2024

Քաջարան, Կապան և Մեղրի քաղաքների Ռուսական կենտրոններում, ինչպես նաև Սիսիանի ավագ դպրոցում անցկացվեցին կրթական միջոցառումներ ՝ ուղղված բնության մեջ և լեռներում անվտանգության տեխնիկայի և վարքագծի կանոնների մասին գիտելիքների մակարդակի բարձրացմանը:
ՌՀՄԱԿ մասնագետները դպրոցականներին մանրամասն պատմեցին, թե ինչպես կողմնորոշվել լեռնային տեղանքում և ինչ անվտանգության կանոններ կան բնական երթուղիներում, ինչպես նաև անդրադարձան առաջին օգնության ցուցաբերման թեմային:
Մեր կենտրոնը պարբերաբար բաց դասեր է անցկացնում տարբեր տարիքի դպրոցականների համար և նախատեսում է ընդլայնել իր կրթական գործունեությունը Հայաստանի այլ մարզերում: