Մեր կենտրոնի ուսումնական ծրագրերի և վերապատրաստումների մեծ մասն անցկացվում է բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի հարթակում, որը բաղկացած է մի քանի մոդուլներից:

«Վեկտոր» կրթա-ուսումնական մոդուլը նախատեսված է լեռնային պատրաստության գործնական պարապմունքների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև լեռներում որոնողա-փրկարարական աշխատանքների ընթացքում ժամանակակից սարքավորումներով աշխատելու համար:

Մոդուլը թույլ է տալիս մշակել արբորիստիկայի և ծառերի վթարային հեռացման տեխնիկան, աշխատանքներ փակ տարածքներում ինչպիսիք են հորերը և հանքահորերերը, տարահանումը աշտարակներից, հենասյուներից և կայմերից: Մոդուլն օգտագործվում է նաև «Պարանային տեխնոլոգիաների կիրառումը արդյունաբերական օբյեկտներում» և «Բնական և տեխնածին փլատակներում մեծածավալ, ոչ գաբարինտային բեռների տեղափոխում» վերապատրաստման ծրագրերում։

Մեր կենտրոնը հրավիրում է կազմակերպությունների Հայաստանից և այլ երկրներից, ովքեր հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական վերապատրաստմամբ։