Կենտրոնում անցկացվեց փրկարարական աշխատանքներ փլատակներում դասընթաց

2024 թվականի հունիսի 22-ից 26-ը ՌՀՄԱԿ-ում հաջողությամբ վերապատրաստվեցինն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 12 ծառայողներ ՝ “Շենքերի և շինությունների փլուզմաների ժամանակ որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպում և կառավարում” ծրագրով: Դասընթացը վարում էին մեր Կենտրոնի մասնագիտական պատրաստության հրահանգիչները:
Տեսական պատրաստության ընթացքում փրկարարներն ուսումնասիրեցին Կենտրոնի կողմից տրամադրված ռուսական արտադրության հիդրավլիկ, հիդրոդինամիկ և պնևմատիկ փրկարարական սարքավորումների տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև փրկարարական աշխատանքների ժամանակ կապի կազմակերպման հարցեր: Բացի այդ, նրանք ծանոթացան փլատակների դասակարգմանը ՝ ըստ INSARAG-ի։
Դասընթացի գործնական մասը ներառում էր տուժածների ապաբլոկավարում, երկաթբետոնե կոնստրուկցիաներում անցքերի բացում, նեղ տարածության պայմաններում խոչընդոտների հաղթահարում և փլատակների տակից մարդկանց դուրս բերելու առաջադրանքներ։