Կրթական գործունեության կատարելագործման շրջանակներում Կենտրոնի աշխատակիցներն աշխատում են “ԱԹՍ. Խորացված մակարդակ ” արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության ոլորտում արտակարգ ծառայությունների մասնագետների, ինչպես նաև կամավորական մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների վերապատրաստման համար:

Ծրագիրը ներառում է ինքնուրույն թռիչքների տեսության, օրթոֆոտոպլանավորման և ֆոտոգրամետրիայի ուսումնասիրություն, մասնագիտացված ծրագրային ապահովման աշխատանքներ, ինչպես նաև մեծ ծավալով պրակտիկա ուսումնա-վարժական հրապարակում։

Անօդաչու ավիացիոն համակարգերի ժամանակակից տեսակները հնարավորություն կտան ունկնդիրներին ծանոթանալ առաջադեմ տեխնոլոգիաներին, իսկ ուսումնական պլանի ճկունությունը թույլ կտա այդ ամենը հարմարեցնել ունկնդիրների մոտ գտնվող սարքավորումներին, ինչի հետևանքով կբարձրանա դրանց կառավարմանը տիրապետելու մակարդակը և կընդլայնի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում հնարավոր առաջադրանքների կատարման շրջանակը:

Մեր կենտրոնը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպությունների, որոնք հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ։