ՌՀՄԱԿ բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի կազմի մեջ մտնող “Ջերմածխախցիկ” ուսումնավարժական համալիրը, նախատեսված է տարբեր պայմաններում հրշեջների և փրկարարների վերապատրաստման համար:

Մոդուլի մաս կազմող սարքավորումները թույլ են տալիս մշակել հրշեջների ստորաբաժանումների գործողությունները ծխի, բարձր ջերմաստիճանի, խոնավության, ինչպես նաև ձայնա-լուսային ուղեկցման այմաններում հրդեհի տեղայնացման և տուժածների որոնման գործողություններ։ Բացի այդ, փրկարարները կարող են մարզումների ժամանակ օգտագործել պաշտպանիչ կոստյումներ և շնչառության պաշտպանիչ միջոցներ:

ՌՀՄԱԿ-ը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ։