Ամանորյա տոներին հայ փրկարարներն ավտոմեքենաներ տարհանելու և կենցաղային հրդեհները մարելու համար ակտիվորեն օգտագործել են ՌՀՄԱԿ -ի կողմից ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ ստորաբաժանումներին շահագործման հանձնված ռուսական տեխնիկան։

Մասնավորապես՝ «Կամազ» մակնիշի վթարա-փրկարարական ավտոմեքենայի (ՎՓԱ) օգնությամբ վերացվել է ճամփեզրի ձորակում հայտնված Ապարան-Երևան երթուղին իականացնող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի ավտովթարի հետևանքները։

Բացի այդ, փրկարարներն օգտագործել են ՎՓԱ-ները Հայաստանի լեռնային շրջանների ճանապարհների գոյացած ձնակույտերից մեքենաներ տարհանելու համար։