Համաձայն վերազինման ծրագրի՝ մեր Կենտրոնը թարմացրեց անօդաչու թռչող սարքերի և հատուկ կախովի սարքավորումների բազան, հին մոդելները փոխարինելով ժամանակակից բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքերով: Այժմ ՌՀՄԱԿ մասնագետների տրամադրության տակ են dji Mavic 4pro, Matrice 4e, Mini 4pro մոդելները:

Այս անօդաչու թռչող սարքերը ավելի լայն հնարավորություններ են ընձեռում փրկարարներին արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար, թույլ են տալիս իրականացնել գիշերային նկարահանումներ, կատարել քարտեզագրական աշխատանքներ ինչպես նաև օգտագործել արհեստական բանականության հնարավորությունները որոնողա-փրկարարական աշխատանքների ժամանակ։

Բացի այդ, ՌՀՄԱԿ մասնագետները նոր դրոնները կօգտագործեն իրենց կրթական ծրագրերում բազային իմացության և ավելի խորացված մակարդակի հասնելու համար, կսովորեցնեն նաև Հայաստանի և այլ երկրների փրկարարներին անօդաչու թռչող սարքերի հետ աշխատելու հմտություններին: