ՌՀՄԱԿ տնօրինությունը հաստատել է Կենտրոնի հրահանգիչների կողմից մշակված «Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացումը փլվածքներում, փլուզված շենքերում և շինություններում» որակավորման բարձրացման նորացված ծրագիրը, նախատեսված ԱԻ բնակչության և տարածքների պաշտպանության ոլորտում մասնագետների վերապատրաստման համար, որը հավաստագրվել է նաև Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից:

Նորացված ծրագիրը կներառի երկու մեծ գործնական մաս. Առաջին մասը նվիրված է բնական և տեխնածին փլվածքներում մասնագիտացված հիդրավլիկ, օդաճնշման և հիդրոդինամիկ գործիքների հետ աշխատանքներին։

Երկրորդ մասում ունկնդիրները կծանոթանան ձեռքի տակ եղած միջոցների և լեռնագնացության սարքավորումների օգնությամբ մեծածավալ (ոչ գաբարինտային) բեռների տեղափոխման սկզբունքներին և մեթոդներին։ Այս մասում ներառված է նաև պարապմունքներ բարձրացնող սարքավորումների կիրառմամբ։

Ծրագիրը ուղեկցվում է մեծ քանակությամբ շնորհանդեսներով և ձեռնարկային նյութերով, որտեղ բացատրվում են նման աշխատանքների տեսական կատարման ասպեկտները։

Մեր կենտրոնը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ: