Մոսկվայում կայացավ ՌՀՄԱԿ Վարչության նիստ

Մոսկվայում կայացավ ՌՀՄԱԿ Վարչության առկա նիստ։ Ռուսաստանի մայրաքաղաք այցելեց ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, ՌՀՄԱԿ Վարչության համանախագահ Ա․Հ․ Ղազարյանի գլխավորությամբ։ Ռուսական կողմից նիստին մասնակցում էր Ռուսաստանի ԱԻՆ նախարարի տեղակալ, ՌՀՄԱԿ վարչության համանախագահ Վ.Ս. Բուտկոն:
Նիստի ընթացքում կողմերը քննարկեցին Կենտրոնի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Փրկարար ծառայությանը մշտական օգտագործման համար անհատույց փոխանցվող արձագանքման բաղադրիչ կազմող փրկարարական սարքավորումների ցանկը։
Նշվեց, որ այս միջոցառումն ուղղված է հրշեջ-փրկարարական ջոկատների համալրման և Հայաստանի բնակչության եւ կենսական կարևոր ենթակառուցվածքներում առաջացող սպառնալիքների դեպքում ժամանակին արձագանքման և արդյունավետության բարձրացմանը։
Հանդիպման արդյունքում պատվիրակությունները նշեցին նիստի արդյունավետ բնույթը և ընդգծեցին, որ ընդունված որոշումները կնպաստեն ընթացիկ տարում Կենտրոնի կայուն աշխատանքին: