ՌՀՄԱԿ հրահանգիչները ՀՀ Արարատի մարզի փրկարարների համար անցկացրին «ԱԹՍ-ների կիրառումը անտային հրդեհավտանգ իրադրությունում և լանդշաֆտային հրդեհների օջախների կանխատեսում և մոնիթորինգ» թեմայով արտագնա դասընթաց։

Դասընթացը դարձավ հայ փրկարարների անտառային հրդեհների մարման համալիր պատրաստության մի մասը ։ Մասնակիցները, որպես օրինակ ուսումնասիրեցին DJI ընկերության արտադրած բազմառոտորային դրոնների կառուցվածքը և դրանց կիրառման առանձնահատկությունները։

Դասընթացի գործնական մասը ներառում էր տեսախցիկի, ջերմային պատկերիչի և լազերային նպատակակետի հետ տարվող աշխատնքներ, ինչպես նաև մասնագիտացված ծրագրային ապահովման ուսումնասիրումը: Փրկարարները մշակեցին նաև հայտնաբերված հրդեհների օջախների կոորդինատների ստացման և վթարա-փրկարարական շտաբ փոխանցելու գործողություններ:

ԱԹՍ-ների օգտագործումը թույլ է տալիս օպերատիվ հայտնաբերել հրդեհների օջախները, վերահսկել կրակի տարածումը և լանդշաֆտային հրդեհների վերացման ժամանակ բարձրացնում է ուժերի կառավարման արդյունավետությունը