ՌՀՄԱԿ հրահանգիչը Արարատի մարզի փրկարարական ջոկատի 8 փրկարարի հետ անցկացրեց արտագնա ուսուցանում։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին լանդշաֆտային հրդեհների տեսակները, դրանց բնութագրերը և տարածման առանձնահատկությունները։ Դիտարկվեցին նաև բնության մեջ ծագած հրդեհների մարման ժամանակակից տեխնոլոգիաներն ու մեթոդները, ինչպես նաև՝ առաջացման պատճառները և տեղայնացման ամենաարդյունավետ մեթոդները:

Վերապատրաստման գործնական մասը ներառում էր ուժերի և միջոցների մարտական բացազատման սխեմաների մշակում, ինչպես նաև լանդշաֆտային հրդեհների մարման ժամանակ օգտագործվող հրշեջ-փրկարարական տեխնիկայի հետ աշխատանքներ: Փրկարարները մասնավորապես մշակեցին հեռավոր ջրաղբյուրից ջրամատակարարման կազմակերպման գործողություններ:

Վերապատրաստումն ուղղված էր փրկարարական ստորաբաժանումների լանդշաֆտային հրդեհներին արձագանքելու պատրաստվածության բարձրացմանը և անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործմանը: