ՌՀՄԱԿ հրահանգիչը ՀՀ Սյունիքի մարզի փրկարարների համար անցկացրեց «Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացումը ՃՏՊ-ների ժամանակ» թեմայով դասընթաց: Ուսուցումը ուղղված էր ՃՏՊ-ների հետևանքների վերացման ժամանակ արձագանքման գործնական հմտությունների զարգացմանը և ստորաբաժանումների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը:

Տեսական մասում մասնակիցները ուսումնասիրեցին վթարա-փրկարարական գործողությունների ալգորիթմները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ապամոնտաժման, արգելափակումից ազատելու և տուժածներին դուրս բերելու համար նախատեսված սարքավորումների օգտագործման առանձնահատկությունները: Առանձին ուշադրություն դարձվեց ժամանակակից ավտոմոբիլային արտադրության տեխնոլոգիաներին, այդ թվում՝ հիբրիդային և էլեկտրական տրանսպորտային միջոցների կառուցվածքային առանձնահատկություններին և փրկարարական գործողությունների ընթացքում դրանց հետ կապված ռիսկերին:

Գործնական մասը ներառում էր բարդ ՃՏՊ-ների դեպքում գործողությունների մշակում: Մասնավորապես՝ փրկարարներն կատարել են ձորակում հայտնված ավտոմեքենայից տուժածի տարհանման, տրանսպորտային միջոցի կայուն դիրքի ապահովման, ինչպես նաև լեռնագնացության հանդերձանքի կիրառմամբ՝ ձորակ իջնելու և տարհանման աշխատանքներ: Ձեռք բերված հմտություններն ուղղված են բարելավելու արձագանքման արդյունավետությունը և տուժածներին օգնություն ցուցաբերելու ժամանակի կրճատմանը: