Սեպտեմբերի 4-ին մեր Կենտրոնում տեղի ունեցավ բաց դռների օր։

ՌՀՄԱԿ-ի հյուրերն էին Երևանի “Այբ” հանրակրթական միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները:

Պատրաստված ծրագիրը մեծ տպավորություն թողեց երեխաների վրա ։ Նրանք տեղեկացան կենտրոնի նպատակներին և հնարավորություններին, ծանոթացան մեր գործունեության մեջ կիրառվող ժամանակակից տեխնիկական լուծումներին: Դպրոցականներն իրենց փորձեցին փրկարարների դերում, որոնք վերապատրաստում են անցնում այս տարվա ամռանը շահագործման հանձնված նորագույն բազմաֆունկցիոնալ ուսումնական համալիրում:

Բաց դռների օրերը Կենտրոնում անցկացվում են մշտական հիմունքներով և ուղղված են փրկարարական գործի անվտանգության և կենսագործունեության հանրայնացմանը: