Օգոստոսի 21-ից 26-ը Ռուսաստանի ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության Սանկտ -Պետերբուրգի համալսարանի դասախոսները ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետների հետ անցկացրել են ուսուցում ” Հրդեհների մարման կազմակերպումը ատոմակայաններում,” ծրագրով: Պարապմունքներն անցկացվել են Հայկական ԱԷԿ-ի տարածքում։

Ուսուցման ծրագիրն ուղղված էր ստորաբաժանման անձնակազմի կողմից գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանը, ինչպես նաև հրշեջ և վթարա-փրկարարական հաշվարկի կազմում հմուտ և համակարգված գործողությունների մշակմանը:

Ամփոփիչ քննությունը հաջողությամբ հանձնողները ստացան դասընթացն անցնելու հավաստագրեր: