Օգոստոսի 14-ից 18-ը Կենտրոնի հրահանգիչները ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետների հետ Աշտարակ քաղաքում անցկացրել են ” Որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպումը ՃՏՊ-ների ժամանակ ” ծրագրով ուսուցում։

Ուսուցման ծրագիրն ուղղված էր ստորաբաժանման անձնակազմի կողմից ՃՏՊ-ների դեպքում վթարա-փրկարարական աշխատանքների իրականացման ընթացքում գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանը, ինչպես նաև հրշեջ և վթարա-փրկարարական հաշվարկների կազմում հմուտ և համակարգված գործողությունների մշակմանը:

Մանրամասն դիտարկվել են վթարի հետևանքների վերացման ընթացքում վթարա-փրկարարական աշխատանքների իրականացումը, հիդրավլիկ գործիքների, հարմարանքների և սարքավորումների կիրառումը տրանսպորտային միջոցը ապամոնտաժելու, տուժածներին ապաբլոկավորելու և դուրս բերելու համար:

Ամփոփիչ քննությունը հաջողությամբ հանձնածները ստացել են դասընթացն անցնելու հավաստագրեր: