Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 11-ից 15-ը մեր կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց «Վթարային փրկարարական աշխատանքների իրականացումը փլատակներում, ավերված շենքերում և շինություններում» թեմայով։

Դասընթացին մասնակցում էին մասնագետներ ՔՊՄԿ անդամ 6 երկրների մասնագետներ՝ Ալժիրից, Բահրեյնից, Ղրղզստանից, Լիբանանից, Ռուսաստանից և Սաուդյան Արաբիայից։

Ծրագրի հիմքում ընկած էր փորձի, գիտելիքների և հմտությունների փոխանակումը փլատակներում որոնողա- փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ։ Դասընթացը ներառում էր մի շարք տեսական դասախոսություններ և մասնագիտացված գործնական պարապմունքներ փլատակներում որոնողա-փրկարարական աշխատանքների ոլորտում, որը տեղի ունեցան նոր բազմաֆունկցիոնալ ուսումնական համալիրում, որի որակը և ժամանակակից տեխնոլոգիաները գնահատվեցին դասընթացի բոլոր մասնակիցների կողմից:

Դասընթացի անցկացման բարձր մակարդակը և անվտանգությունը գնահատվեց նաև ՔՊՄԿ -ի ներկայացուցիչ Սերգեյ Լեդենցովի կողմից, ով մեր կենտրոնի դասավանդողներին հանձնեց ՔՊՄԿ -ի պրոֆեսիոնալ հրահանգիչների վկայականներ, ինչը հետագա աճի հսկայական ներուժ կտա։

ՌՀՄԱԿ -ին տարածաշրջանային ՔՊՄԿ ուսումնական կենտրոնի կարգավիճակ տալը թույլ է տալիս լավատեսորեն նայել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կանխարգելման ոլորտում մասնագիտական վերապատրաստման հետագա միջազգային զարգացմանը: