ՌՀՄԱԿ Վարչական նիստի մասնակցության համար Մոսկվա մեկնած այցի ընթացքում Կենտրոնի պատվիրակություն կազմը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, ՌՀՄԱԿ Վարչության համանախագահ Ա․Հ․ Ղազարյանի գլխավորությամբ այցելեցին ՌԴ ԱԻՆ մի շարք առանցքային հաստատություններ:

Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ (Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն), գործունեությանը, ներառյալ արտակարգ իրավիճակների արձագանքման մոնիթորինգի, կանխատեսման և համակարգման հետ կապված հարցերին։ Պատվիրակությունն այցելեց նաև ՌԴ ԱԻՆ «Լիդեր» ՀՌՓԳԻԿ (հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների իրականացման կենտրոն) և ՊՀԾԱ (պետական հակահրդեհային ծառայության ակադեմիա), որտեղ պատվիրակությանը ներկայացվեցին մասնագետների պատրաստման, փրկարարական աշխատանքների կազմակերպչական մոտեցումները:

Բացի այդ, Կենտրոնի համատնօրենը և համատնօրենի տեղակալը մասնակցեցին ՌՀՄԱԿ Վարչության նիստին, որտեղ ներկայացվեց զեկույց հումանիտար գործողություններին մասնակցության ցուցանիշների բարձրացման ուղղությամբ տնօրինության կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին:

Քննարկման ընթացքում կարևորվեց նաև կամավորական կազմակերպությունների հետ փոխգործակցության ամրապնդման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ փրկարարների պատրաստման ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: