ՌՀՄԱԿ-ը կազմակերպել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հոգեբանների ուսուցում
12 Մարտի 2026

Մեր կենտրոնը հանդես է եկել, որպես ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցների որակավորման բարձրացման ծրագրի կազմակերպիչ, «Հոգեբանական օգնության տրամադրման պրակտիկա» ծրագրով:
Ուսուցումը նվիրված էր հոգեբանական օգնության տրամադրման պրակտիկային և հոգեբանական խորհրդատվության ժամանակակից մոտեցումներին: Դասընթացները վարում էին ՌԴ ԱԻՆ ՊՀԾ Սանկտ Պետերբուրգի համալսարանի դասախոսական կազմը:
Դասընթացի շրջանակներում դիտարկվել են ինչպես հոգեբանական խորհրդատվության դասական մեթոդները, այնպես էլ սթրեսային և ճգնաժամային իրավիճակներում գտնվող մարդկանց հետ աշխատելու ժամանակակից եղանակները: Ծրագիրն ուղղված էր փրկարարական ծառայությունների համակարգում հոգեբանական աջակցություն ցուցաբերող մասնագետների մասնագիտական հմտությունների զարգացմանը: