ՌՀՄԱԿ բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի կազմի մեջ մտնող «Հրշեջների և փրկարարների ֆունկցիոնալ պատրաստվածության գնահատման լաբորատորիա» մոդուլը թույլ է տալիս ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) կողմից երաշխավորված մեթոդաբանությամբ գնահատել հրշեջների և փրկարարների ֆիզիկական աշխատունակությունը։

Մոդուլի կազմի մեջ մտնող սարքավորումների օգնությամբ պայմաններ են ստեղծվում հրշեջների և փրկարարների ֆիզիկական վիճակի համալիր գնահատման, ֆիզիկական աշխատունակության բարձրացման և անհատական առաջարկությունների պատրաստման համար, իրականին մոտ ֆիզիկական ծանրաբեռնվածության մոդելավորման, օրգանիզմի նյութափոխանակության գնահատման և մարմնի կազմվածքի կենսաիմպեդանսային ուսումնասիրության և նուտրիստական կարգավիճակը գնահատելու համար:

Մեր Կենտրոնը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ։