Մեր կենտրոնում անցկացվեց բաց դռների օր ՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության Փրկարարի օրվա տոնակատարությանը:

Ավանդաբար այս անգամ ևս մեր հյուրերն էին Հայաստանի Հանրապետության տարբեր դպրոցների աշակերտներ և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությանը կից «Սահմանապահի պատանի ընկեր» հասարակական-հայրենասիրական շարժման երեխաները:

Դպրոցականները վարժվեցին կրակմարիչի օգնությամբ մարել բաց կրակը եւ փորձեցին իրենց ուժերը ժայռամագլցման համալիրում, ալպինիստական սարքավորումների օգնությամբ շենքի վերին հարկից իջնելով առաջին հարկ։ Բացի այդ մասնակիցները ծանոթացան անօդաչու թռչող սարքերի հնարավորություններին և համակարգչի օգնությամբ փորձեցին իրենց ուժերը նմանակելու թռիչքի կառավարումը:

Միջոցառմանը ներկա էր «Ռոսսոտրուդնիչեստվո» Հայաստանի գիտության և մշակույթի Երևանյան կենտրոնի ներկայացուցչության պատվիրակությունը ի դեմս ղեկավար Վադիմ Պավլովիչ Ֆեֆիլովի: Այցի ընթացքում մեր կազմակերպությունների միջև կնքվեց Համաձայնագիր կրթության և լուսավորության ոլորտում համատեղ միջոցառումների անցկացման, համագործակցության և հարաբերությունների զարգացման մասին:

Կենտրոնի կողմից նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ և ուղղված են անվտանգության և փրկարարական աշխատանքների հանրայնացմանը: