ՌՀՄԱԿ բազմակողմանի մարզահամալիրի կազմում գտնվող “Արտահոսքերի հերմետիկացում” ուսումնա-մարզական մոդուլը նախատեսված է վտանգավոր հեղուկների արտահոսքի վերացման, ինչպես նաև մայրուղային խողովակաշարերից արտահոսքի տեղայնացման հմտությունների ձևավորման համար:

Մոդուլը թույ է տալիս փրկարարներին մշակել հմտություններ ագրեսիվ հեղուկների արտահոսքը վերացնելու համար, ձեռքի փականագործական, հիդրավլիկ և պնևմատիկ գործիքների կիրառմամբ,ինչպես նաև խողովակը փաթաթելու միջոցների, մագնիսական գործիքների և խցանների օգնությամբ կատարելու եզրային միացումների և փականների փոխարինում:

Մեր Կենտրոնը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ: